Գլոբալ տաքացման հետեւանքով Անտարկտիդայի սառույցների հալոցքը լրջորեն սպառնում է աշխարհի մեգապոլիսներին, մասնավորապես` Նյու Յորքին եւ Շանհային, ասված է գերմանացի գիտնականների նոր ուսումնասիրությունում:
Մասնագետները նախազգուշացնում են. եթե ջերմային գազերի արտանետումների ծավալը մթնոլորտ շարունակի աճել, XXI դարում ծովի մակարդակը կարող է բարձրանալ 37 սմ-ով:
Գիտնականներն ուշադրություն են դարձնում, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում լուրջ վտանգ է սպառնում ափամերձ քաղաքներին, փոխանցում է gazeta.ru-ն:




























