Իրաքի եւ Իրաքի սահմանին տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:
Ցնցումները գրանցվել են 16:21-ին (տեղական ժամանակով՝ 15:21-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Իրաքի արեւմուտքում գտնվող Իլամ նահանգի Դեհլորան քաղաքից 26 կմ հեռավորության վրա:
Զոհերի եւ ավերածություններ մասին դեռեւս չի հաղորդվում:
Ավելի վաղ, օգոստոսի 18-ին Իլամ նահանգում 6,2 բալ հզորությամբ երկրաշարժ էր գրանցվել: Արդյունքում 250 մարդ է տուժել: IRNA գորրծակալության տվյալներով՝ զգալիորեն տուժել են Մուրմուրի քաղաքը եւս շրջանի եւս 8 բնակավայր:





























