Ուկրաինայի խորհրդարանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կվավերացնի  «առաջիկայում», հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը` Լիտվայի Սեյմի խոսնակ Լորետա Գրաուժինենեի, Լատվիայի Սեյմի խոսնակ Սոլվիտա Աբոլտինեի եւ Շվեդիայի Ռիքսդագի նախագահ Պեր Վեստերբերգի հետ հանդիպումից հետո: Կողմերը քննարկել են Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրի նախապատրաստման հարցերը, փոխանցում է ՈՒՆՆ-ն: 

Հանդիպման ժամանակ խոսել են նաեւ Ուկրաինայում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտոթան մասին, մասնավորապես, տնտեսությունում, իրավական եւ դատական  ոլորտներում: Եվրոպացի գործընկերները վստահեցրել են, որ իրենց երկրները պատրաստ են օգնել Ուկրաինայի այդ բարեփոխումներն անցկացնելիս:
Ալեքսանդր Տուրչինովը օգոստոսի 17-19-ին մասնակցում է Հյուսիսային եւ Բալթյան երկրների խորհրդարանների կոնֆերանսին: