Ռուի Լոպեսի մրցաշարի 4-րդ տուրում Օլիմպիադաների կրկնակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել բուլղարացի Իվան Չեպարինովի հետ: Ոչ ոքի է ավարտվել նաեւ Պիա Կրամլինգ – Ֆաբիո Կարուանա պարտիան: Իվան Սալգադոն հաղթել է Դեյսի Կորիին եւ միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը: Վլադիմիր Մալախովը պարտության է մատնել Մանուել Պերես Կանդելարիոյին: 4-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը կիսում 2-4-րդ տեղերը:
Սալգադո - Կորի 1-0
Սարգսյան - Չեպարինով ½-½
Կրամլինգ - Կարուանա ½-½
Կանդելարիո - Մալախով 0-1
1. Սալգադո 3½
2. Չեպարինով 3
3. Սարգսյան 3
4. Կարուանա 3
5. Մալախով 2
6. Կորի 1
7. Կրամլինգ ½
8. Կանդելարիո 0




























