Կորցրած պոչը վերականգնելու մողեսների ունակության մեխանիզմները հասկանալը կօգնի  վերականգնողական բժշկությանը, մարդկային օրգանների եւ հյուսվածքների վերականգնմանը, վստահ են գիտնականները, որոնք իրենց արդյունքներն են հրապարակել PLOS ONE ամսագրում:

Նրանք աշխատել են կանաչ մողեսի հետ, որը գիշատչի հարձակման ժամանակ թողնում է պոչը եւ փրկվում: Կորցրած պոչը հաջող կերպով աճում է: Գիտնականները մանրամասն ուսումնասիրել են, թե մողեսի որ գեներն են աշխատում պոչի վերականգնման գործընթացում:

Պարզվել է, որ վերականգնմանը մասնակցում է 326 գեն:

Գիտնականներն ընդգծում են, որ վերջույթները վերականգնելու ունակ կենդանիների շարքում (սալամանդրներ, որոշ գորտեր, ձկներ), մողեսները գենետիկորեն ամենամոտն են մարդուն:

Ըստ  ուսումնասիրության հեղինակների՝ ստացված գիտելիքները կօգնեն վերականգնողական  նոր ազդեցիկ միջոցներ մշակել ողնուղեղի եւ հյուսվածքների վնասվելու դեպքում, փոխանցում է gazeta.ru-ն: