Ռուսաստանը Վրաստանին կապող ճանապարհը առնվազն 10 օր փակ է լինելու: Նախազգուշացումը տարածել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության` Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու:

Հաշվի առնելով վերոնշյալը` կրկին հորդորում ենք ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ: