Բրիտանական ոստիկանությունն ազատ է արձակել 36-ամյա կնոջը Լատվիայից, ում ավելի քան մեկ տարի Մանչեսթերում բռնությամբ տանն են պահել:
Ենթադրվում է, որ նա Բրիտանիա է եկել այն բանից հետո, երբ սնկերի աճեցման ֆերմայում աշխատանքի առաջարկ է ստացել, սակայն այնտեղ նա չի աշխատել: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Ժամանելով «գործատուի» երկիր՝ կնոջը տեղից տեղ են տեղափոխել, թույլ չեն տվել ընտանիքի հետ կապ հաստատել:
Սակայն պատանդին, ի վերջո, հաջողվել է կապ հաստատել Լատվիայում բնակվող մոր հետ, ով իր հերթին դիմել է Ինտերպոլին:





























