Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարվել է նոր վարչապետի անունը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 22-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համագումարը սկսվել է արդեն նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

Համագումարի ժամանակ Էրդողանը  հայտարարել է, որ Թուրքիայի նոր վարչապետը Ահմեդ Դավութօղլուն է, ով մինչ այս ղեկավարել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը։

Նշենք, որ Թուրքիայի արդեն նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել եւ դարձել Թուրքիայի հանրապետության 12-րդ նախագահը։