Մոտ ժամանակներս Դուբայի լողափներում վատ եղանակային պայմաններում լողալու համար կտուգանեն: Այժմ տեղական իշխանությունները քննարկում են համապատասխան օրինագիծը:
Փաստաթուղթը առաջարկում է պատժել հանգստացողներին, ովքեր լողում են, կամ զբաղվում ջրային սպորտաձեւերով, երբ լողափներում բարձրացված է կարմիր դրոշը: Փրկարարները նման նախազգուշացում տեղակայում են անբարենպաստ եղանակային պայմաններում, սակայն շատերը դրան ուշադրություն չեն դարձնում:
Անցյալ տարի նման անուշադրությունը հանգեցրել էր մահվան ելքով մի քանի միջադեպերի, հաղորդում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, ծրագրվում է տարանջատել ջրային սպորտաձեւերի համար նախատեսված գոտիները այցելուներ անվտանգությունը ապահովելու նպատակով:




























