Ֆրանսիացի խոհարարները սկսել են վարդագույն գինուց պաղպաղակ պատրաստել: Ընդ որում, այն ստեղծողների հավաստմամբ, նման աղանդերի մեկ չափաբաժինը վտանգավոր չէ առողջության համար: Այն 5%-ից ոչ ավելի ալկոհոլ է պարունակում:

Արտադրողները նշում են, որ վարդագույն գինուց նոր պաղպաղակը փորձելիս սպառողը նախ պաղպաղակի քաղցր համն է զգում, հետո՝ գինու փոքր-ինչ դառը համը:

Նման հյուրասիրությունը ոչ բոլորի համար է, բայց արդեն հետաքրքրել է նույնիսկ նրանց, ովքեր ալկոհոլ չեն սիրում: Ըստ Euromag-ի, իրենց նորույթի համար արտադրողները համային ամենանուրբ հատկանիշներն ունեցող գինին են ընտրել:

Վարդագույն գինուց պաղպաղակի հեղինակները լավ վաճառքի հույս ունեն, քանի որ այս աղանդերը բավական տարածված է Ֆրանսիայում: Օրինակ՝ 2010 թվականի ամռանը ֆրանսիացիները 360 մլն լիտր պաղպաղակ են կերել: