Ճապոնական Հիրոսիմա քաղաքի ավելի քան 160 հազ. բնակիչների խորհուրդ են տվել լքել տարածքը, որտեղ ուժեղ սողանքները այս շաբաթ միանգամից մի քանի թաղամասեր էին ավերել: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի կենտրոնական հրշեջ վարչությունը, որն այնտեղ շտապօգնության եւ ԱԻՆ-ի գործառույթներ է իրականացնում:
Այս պահին հայտնի է տարերային հարվածի 46 զոհի մասին: Անհետ կորած է մնում 41 մարդ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն չորրորդ օրը, սակայն անընդհատ ընդհատվում են վտանգավոր նոր սողանքների վտանգի պատճառով:
Հիրոսիմայում շարունակվում են հորդառատ անձրեւները: Ժամանակավոր կացարաններում ավելի քան 2 հազ. մարդ է պատսպարվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օգոոստոսի 20-ին սողանքն առնվազն 45 տուն էր ավերել՝ ընդգրկելով 15 կմ երկայնքով տարածք: Տարերային աղետի պատճառ էին դարձել ռեկորդային տեղումները, որոնք մեկ օրում գերազանցել էին 240 մմ-ի ցուցանիշը:
Տարերային աղետը հանգեցրել է ենթակառուցվածքի ծավալային վնասների: Սողանքի հետեւանքների վերացմանը ներգրավվել է ճապոնական ինքնապաշտպանական ուժերի մոտ 500 զինծառայող:





























