Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Կիեւ: Ինչպես հաղոդվել էր ավելի վաղ, նա մտադիր է բանակցություններ վարել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:

Նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի Կիեւից փախչելուց եւ Պյոտր Պորոշենկոյի նախագահ ընտրվելուց ի վեր, սա Մերկելի առաջին այցն է Ուկրաինա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իր այցի նախօրեին Մերկելը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի իրավիճակը:

Ինչպես ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, երկու առաջնորդները քննադատել են առանց Ուկրաինայի իշխանությունների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համաձանության ռուսական հումանիտար օգնությամ առաքումը Լուգանսկ: