Կիեւում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին հայտնել է, որ իրեն ուրախացրել է Ուկրաինայի նախագահի պատրաստակամությունը՝ երկրի մարզերի ապակենտրոնացումը քննարկելու վերաբերյալ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մերկելը Կիեւին եւ Մոսկվային նաեւ կոչ է արել  համաձայնության հասնել ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողության հարցում, առանց որի, ըստ նրա,  անհնար է խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Պորոշենկոն ընդգծել է, որ կանցլերը խոստացել է Ուկրաինային 500 միլիոն եվրո հատկացնել (662 միլիոն դոլար)՝ երկրի արեւելյան մարզերի վերականգնման  համար:

Մերկելը Կիեւ է ժամանել շաբաթ առավոտյան՝ Պորոշենկոյի եւ վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպելու: