Ողջ ամառ Իտալիայում անձրեւներ տեղացին, գետեր էին հոսում՝ ջրհեղեղներ առաջացնելով ու վախեցնելով զբոսաշրջիկներին: Տապալված սեզոնի պատճառով Ֆրիուլի-Վենետիկ-Ջուլիա կուրորտային շրջանների մի շարք հյուրանոցների  սեփականատերեր առաջարկում են կենվորներին հետ վերադարձնել համարի դիմաց վճարած գումարի կեսը եւ սեպտեմբերին վատ եղանակով ամեն օրվա հարկը: Իսկ որոշ հյուրանոցների տերեր Լացիո եւ Տոսկանա շրջաններում այդ ամառ առաջարկում էին անձրեւի դեպքում հյուրերին վերադարձնել համարի արժեքի 20 կամ 10 տոկոսը համապատասխանաբար:

Բացի այդ, մի շարք հյուրանոցներում այսպես կոչված «վատ եղանակի ապահովագրություն» է սահմանվել. կենվորը մի քանի եվրո ավելի է վճարում, սակայն, եթե փողոցում անդադար անձրեւ է, հետ է ստանում համարի դիմաց վճարած գումարը, գրում է «Telegraph»-ը:

Սա հյուրանոցային բիզնեսում առաջին դեպքը չէ, երբ կենվորներին վճարում են անձրեւի համար: Երկու տարի առաջ նման պրակտիկա ներմուծեց բրիտանական Բորնմութ կուրորտային քաղաքում գտնվող հյուրանոցը, որը հյուրերին 10 ֆունտ ստերլինգ էր տրամադրում(մոտ 13 եվրո) անձրեւոտ ամեն օրվա դիմաց, հաղորդում է «Travel.ru»-ն:

Ոչ բոլոր իտալացի հյուրանոցի սեփականատերերն են իմաստ տեսնում նման հատուկ առաջարկներում: Ոմանք կարծում են, որ «վատ եղանակի ապահովագրությունը» հյուրանոց չի բերի այն իտալացիների, ովքեր գալիս են այստեղ միայն լողափին հանգստանալու համար: Իսկ օտարերկրացիները, ովքեր հավատարիմ չեն սեզոնային նորաձեւթյանը, վատ եղանակից այնքան էլ չեն վախենում: Անձրեւոտ օրերին նրանք կարող են մեքենա վարձել եւ ճանապարհորդել շրջակայքում կամ այցելել տեղական թանգարաններ. Ուֆֆիցի պատկերասրահը լավն է՝ անկախ այն հանգամանքից, անձրեւ գալիս է, թե ոչ: