Աշխարհում վճարվող ամենակարճ արձակուրդն ամերիկացիներինն է: Այս մասին է վկայում աշխարհի 64 տարբեր երկրներում անցկացված հետազոտությունը:

Որոշ երկրներում աշխատողները վճարվող արձակուրդ կարող են գնալ 40 օրով, սակայն ԱՄՆ-ում ընկերությունները պարտավոր չեն իրենց աշխատակիցներին վճարվող արձակուրդ տալ: Չնայած բազմաթիվ ամերիկացիներ, ամեն դեպքում, հնարավորություն ունեն հանգստանալ ԱՄՆ ազգային տոների ն, այսինքն՝ տարվա մեջ 10 օր, փոխանցում է Daily Mail-ը:

 Համեմատության համար՝ բրազիլացիներին հասնում է  30-օրյա վճարվող արձակուրդ՝ գումարած ազգային 11 տոն, բրիտանացիներին՝ 28-օրյա (տոները կարող են ընդգրկվել այդ 28 օրերում):

Ասիայում օրերի թիվն ավելի քիչ է. Չինաստանում աշխատողներին տրամադրվում է 21-օրյա արձակուրդ՝ ներառյալ տոները, Հնդկաստանում՝ 28-օրյա, Թաիլանդում՝ 22-օրյա:

Նշենք, որ հետազոտությունում ներկայացված չեն նախկին ԽՍՀՄ, Արեւելյան Եվրոպայի, Աֆրիկայի երկրները, ինչպես նաեւ բազմաթիվ լատինաամերիկյան երկրներ: