Ղեկավարը, ով վատ է վերաբերվում իր ենթակաների հետ եւ չի նկատում նրանց հաջողությունները, կարող է զգալիորեն վատթարացնել աշխատակազմի արդյունավետությունը: Իր պահվածքով նա ավելացնում է միմյանց հանդեպ աշխատակիցների թնշամությունը, հաղորդում է «Prothom Alo»-ն:
Հետազոտողներն Արեւմտյան Ավստրալիայից Չինաստանում հետազոտել են 10 ընկերությունների աշխատակիցների 51 խմբի: Խմբերում մոտ 6 աշխատակից կար, բոլորը զբաղվում էին տարբեր աշխատանքով՝ հաճախորդների սպասարկում, տեխնիկական աջակցություն, գիտական հետազոտություններ եւ մշակումներ: Գիտնականները գնահատել են ոչ ֆիզիկական ազդեցությունը, մասնավորապես վիրավորանքներն ու ստորացուցիչ նամակները: Դրանից տուժած աշխատակիցներն իրենց ավելորդ էին համարում եւ չէին ներգրավվում խմբի աշխատանքում: Սա իր հերթին հանգեցնում էր կոնֆլիկտների առաջացման, հաղորդում է «MedDaily.ru»-ն:
Նման հետազոտություն անցկացվել է ԱՄՆ-ում: Դրան մասնակցել է մոտ 300 մարդ: Գիտնականները պարզել են. վիրավորանքների եւ ստորացումների բացասական ազդեցությունն ավելի ուժեղ է, քան նախկինում էր համարվում: Հետազոտողները համարում են, որ կոնֆլիկտի առաջացման դեպքում գործատուները պետք է հնարավոր ամեն ինչ անեն խմբում վստահության ու ներդաշնակության վերականգնման համար:




























