Հայաստանում 2010 թ. հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել են ճանապարհատրանսպորտային 101 պատահարներ:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների հետեւանքով 12 մարդ զոհվել է, 124-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել են ճանապարհատրանսպորտային 74 պատահարներ, որոնց հետեւանքով 14 մարդ զոհվել է, 95-ը ստացել են մարմնական վնասվածքներ:




























