Լոս Անջելեսում մի խումբ չարագործներ կրակել են հիփ-հոփ երգիչ Քրիս Բրաունի ուղղությամբ:
Միջադեպը տեղի է ունեցել երեկույթի ընթացքում, Հոլիվուդի գիշերային ակումբներից մեկում: Անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են հայտնի երգչի ուղղությամբ:
Երջանիկ պատահականությամբ Բրաունը չի տուժել: Վիրավորվել են երեք հոգի, այդ թվում՝ հայտնի պրոդյուսեր Սյուջ Նայթը (Մերիոն Հյու «Շուգ»): Այս մասին գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կրակող անձանց: Կատարվում է հետաքննություն:





























