Ուկրաինական ճգնաժամին նպաստել է Մոսկվայի եւ Արեւմուտքի օտարացումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի նախագահ Դիդիե Բուրգհալթերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Վերջին տարիներին Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ օտարացումը, ինչպես նաեւ հեռանկարների համատեղ տեսլականի բացակայությունը նպաստեցին ուկրաինական ճգնաժամի առաջացմանը», - դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների՝ Բեռլինում կայացած համաժողովին հայտարարել է քաղաքական գործիչը:
Բուրգհալթերը նաեւ կոչ է արել «չթուլացնել ճգնաժամի դիվանագիտական հաղթահարմանն ուղղված ջանքերը», ինչպես նաեւ թույլ չտալ ուկրաինական հակամարտության հետագա շիկացում:
Ավելի վաղ, նախագահը Մոսկվային եւ Կիեւին կոչ էր արել համագործակցել Ուկրաինայի հարավ-արեւելքին հումանիտար օգնության առաքման ուղղությամբ:





























