Գործարար Միքայել Բաղդասարովին պատկանող «Միկա» մարզադաշտը հանվել է աճուրդի:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, մարզադաշտը վաճառվում է 9 մլրդ դրամով, աճուդրը կավարտվի սեպտեմբերի 4-ին:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում այստեղ իր խաղերն է անցկացնում «Միկա» ֆուտբոլային ակումբը: