Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ գինու չափավոր օգտագործումը կարող է օգնել միջին եւ  մեծ տարիքի մարդկանց ֆիզիկական լավ վիճակ պահպանել: 

Պարզվել է, որ ալկոհոլից ընդհանրապես հրաժարվելը հակառակ ազդեցությունն է ունեցել, եւ  չխմողները հաճախ են խնդիրներ ունեցել ամենօրյա գործողություններ կատարելիս՝ քայլելիս, հագնվելիս, փոխանցում է Kedem-ը:

Գիտնականներն ուսումնասիրել են գինի օգտագործելու եւ ֆիզիկական վիճակի միջեւ փոխադարձ կապը 45-69 տարեկան 30 հազար կանանց եւ տղամարդկանց մոտ: Պարզվել է, որ շաբաթվա մեջ չորս անգամից ոչ ավելի գինի խմած մարդիկ ավելի ճկուն են եղել: Ամենավատ ցուցանիշները գրանցվել են այն մարդկանց մոտ, որոնք ընդհանրապես գինի չեն խմել:

Ըստ ստացված արդյունքների՝ չխմողների մոտ շարժողականության հետ կապված խնդիրների վտանգը  27% -ով ավելին է, ի տարբերություն այն մարդկանց, որոնք չափավոր գինի են խմել:

Այսպիսով,  ըստ գիտնականների, գինի օգտագործելը  հակառակ համեմատական է ծերացող բնակչության  ֆիզիկական սահմանափակումներին: Այնուամենայնիվ, գիտնականները հիշեցնում են, որ չափից շատ ալկոհոլ  օգտագործելն անվտանգ չէ եւ կարող է  անդառնալի վնաս հասցնել առողջությանը: