Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հաղորդել է, որ երկրի հատուկ ծառայությունները Ուկրաինայի արեւելքում ռուսական բանակի ներկայության մասին արժանահավատ տեղեկություններ ունեն:

«Վերջին ժամերին մենք հերթական, եւ ամուր հաստատումներ են ստանում այն բանի, որ արեւելյան Ուկրաինայում ռուսական ստորաբաժանումներ են գործառում: Սա ՆԱՏՕ-ի տեղեկությունն է, եւ այն հաստատվել է մեր հետախուզության կողմից, տվյալները միանշանակ են», հայտարարել է Տուսկը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լեհ վարչապետը հավելել է, որ Ուկրաինայի անվտանգության խնդիրը նաեւ Լեհաստաի անվտանգության խնդիրն է:

Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղեկություններ էր տարածել Ռուսաստանի սահմանից ոչ հեռու ձերբակալել են 10 ռուս դեսանտավորների ձերբակալության մասին:

Ռուսական իշխանությունների ներկայացուցիչները հաղորդել են, որ զինվորականները սահմանը «սխալմամբ են հատել»:

Ավելի վաղ, Մոսկվան բազմաթիվ անգամներ հերքել էր Ուկրաինայի արեւելքում  հակամարտությանը ռուսական զինծառայողների մասնակցության մասին ուկրաինական կողմի մեղադրանքները, սակայն, միեւնույն ժամանակ, չէր հերքում ռուսամետ ակտիվիստների շարքերում ռուս «կամավորների» առկայության մասին տեղեկությունները: