Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ երեքշաբթի օրը, ժամը 22.30-ի սահմաններում մարզում տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկտի հետեւանքով վնասվել են` Լեջան, Կոդես, Լոռի բերդ, Ագարակ, Գուգարք գյուղերի մի շարք տների տանիքներ, ապակիներ, ցանքատարածքներ, քանդվել են ճանապարհներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, Լոռու մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Հունիսի 16-ին, ժամը 17.17-ին ստացված տեղեկությունների համաձայն` հանձնաժողովի կողմից աշխատանքների իրականացման ընթացքում կրկին տեղացել է կարկուտ: Ժամը 22.40-ի դրությամբ` հանձնաժողովի աշխատանքները շարունակվել են: