Գերմանացի նկարիչ Միխայել Սաիլշթոֆերը բրիտանական Ֆոլքսթոն քաղաքի լողափում ընդհանուր՝ 16 հազար դոլար արժողությամբ 30 ոսկու ձուլակտոր է թաղել եւ առաջարկել այն գտնել:
Ցանկացած մարդ կարող է փորձել գտնել ոսկին, երբ վրա հասնի տեղատվությունների ժամանակը, նշել է գեղարվեստական նախագծի կազմակերպիչը: Բարդությունը կայանում է նրանում, որ նոր մակընթացության ժամանակ պեղումների վայրը ողողվում է, եւ փնտրողները պետք է իրենց աշխատանքը սկզբից սկսեն: Կազմակերպիչները նաեւ նշել են, որ ձուլակտորները կարող են տարբեր չափեր ունենալ եւ զգալիերոն տարբերվել ֆիլմերում ցուցադրված ձուլակտորներից: Այդուհանդերձ, յուրաքանչյուր ձուլակտորի արժեքը տատանվում է 200-1000 դոլարի սահմաններում:
Նախագծի պատվիրատուի կարծիքով, «երբեմն ժամանակավոր նախագիծը հավաքական հիշողության մեջ նույնպիսի հետք կարող է թողնել, ինչպես ավելի երկարաժամկետը»:





























