Օսլոյում ամենատարածված տղամարդու անունը դարձել է Մուհամմեդը: Նորվեգիայի մայրաքաղաքի պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local-ին:

Փորձագետների հաշվարկների համաձայն՝ մարգարեի անունով, ընդհանուր առմամբ, 4.800 երիտասարդ կա: Երկրորդ տեղում Յան անունն է (շուրջ 4.700), երրորդ տեղում՝ Պերը (4.100):

Նշվում է, որ չորս տարի անընդմեջ Մուհամմեդն Օսլոյում ամենատարածված անունն է եղել երեխաների շրջանում: Սակայն նորվեգական մայրաքաղաքում այն տղամարդկանց անունների առաջատար առաջին անգամ է դարձել:

Վերջին մի քանի տարիներին Մուհամմեդ անունը հաճախ է հնչում նաեւ Անգլիայի եւ Ուելսի ծննդատներում, ինչպես նաեւ Ամստերդամում, Հաագայում, Ռոտերդամում, Ուտրեխտում, Բրյուսելում: Իսկ Միլանում այս անունը տարածված է ոչ միայն նորածինների, այլեւ գործարարների շրջանում: Քաղաքի Առեւտրի պալատի հաշվարկներով՝ Մուհամմեդ անունն ունեն Միլանի շուրջ 1.600 գործարարներ: