Քանզասի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են երիտասարդների մասնակցությամբ ճանապարհային պատահարները: Նրանք գնահատել են ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների բազայի տեղեկությունները:

Գիտնականները պարզել են. աղջիկները 28 տոկոսով վարորդական իրավունքների ավելի շատ սահմանափակումներ ունեն (ԱՄՆ-ում վարորդական իրավունքը փուլ առ փուլ են տրամադրում, եւ նորեկների համար տարբեր սահմանափակումներ գոյություն ունեն) եւ 68 տոկոսով ավելի հաճախ են տուգանվում անվտանգության ամրագոտին չամրացնելու համար, քան տղաները: Նրանք հիմնականում վթարի են ենթարկվում խաչմերուկների վրա կամ հարվածում են անցորդներին, իսկ երիտասարդներն ավելի հաճախ երթեւեկելի հատվածից դուրս են վթարի ենթարկվում: Տղաների մասնակցությամբ վթարները տեղի են ունենում մայրամուտից հետո: Աղջիկները վթարի են ենթարկվում աշխատանքային, իսկ երիտասարդները՝ հանգստյան օրերին:

«Տղամարդիկ եւ կանայք բազմաթիվ տարբերություններ ունեն, բացառություն չեն կազմում ավտոպատահարները: Ըստ այս կամ այն սեռին բնորոշ պահվածքի՝ հնարավոր է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա: Օրինակ, երիտասարդները հաճախ վթարի են ենթարկվում երթեւեկելի հատվածից դուրս, քանի որ նրանք սիրում են գերազանցել արագությունը»,- բացատրում է հետազոտող Սունանդա Դիսանայակեն:

Ըստ «Meddaily»-ի, գիտնականներն առաջարկում են անվտանգության նոր մեթոդներ մշակել՝ հաշվի առնելով գենդերային տարբերությունները: