ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը սեպտեմբերի 2-ին կայցելի Կիեւ,  իր թվիթերում գրել է  Յագլանդի մամուլի քարտուղար Դանիել Հոլթգենը, հայտնում է gazeta.ru-ն: 

«ԵԽ գլխավոր քարտուղարը վաղը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ», — ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով Կիեւ պետք է այցելեն Նորվեգիայի նախարարներ Բերգե Բրենդեն եւ Վիդար Հելգեսենը: