Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է Դոնբասում մշտական հրադադարի մասին:

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց է ունեցել: Զրույցի արդյունքում կողմերը Դոնբասում մշտական հրադադարի շուրջ համաձայնության են եկել» - նշվում է ուկրաինական նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոշորենկոն համաձայնութան են եկել, որ Ուկրանայի իրավիճակը պետք է կարգավորվի խաղաղ կերպով, բանակցությունների ճանապարհով:

Նշենք, որ Վլադիմիր Պուտինը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկի ժամանակ Պորոշենկոյին անվանել էր «գործընկեր, ում հետ կարելի է երկխոսություն սկսել»: