ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է խստացնել այնքան, քանի դեռ Մոսկվան Ուկրաինայի իրադրության լարվածության թուլացման չի դիմել:
«Ռուսաստանի դեմ արդեն իսկ կիրառած պատժամիջոցները իրոք արդյունավետ էին: Կարծում եմ՝ կարեւոր է Ռուսաստանի նկատմամբ հետագա սահմանափակումները շարունակել այնքան, քանի դեռ այն խախտում է միջազգային օրենքների հիմնարար սկզբունքները», -ասել է Օբաման Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիք Իլվեսի հետ համատեղ ասուլիսում:
«Մենք նախընտրում ենք տեսնել ուժեղ, արգասաբեր եւ համագործակցող Ռուսաստան», - Օբամայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ Եվրահանձնաժողովը ԵՄ դեսպաններին ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել: Մասնավորապես, առաջարկվում է ռուսական ընկերություններին արգելել ԵՄ-ից փոխառությունները, ԵՄ-ին արգելել ռուսական բանկերին եւ պետական ընկերություններին պարտքով միջոցներ հատկացնելը, արգելել ԵՄ-ից երկակի կիրառությամբ ապրանքների ներկրումը, արգելել նաեւ էներգետիկ ոլորտի բարձրտեխնոլոգիական արտադրանքի վաճառքը:




























