ԱԺ-ի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանը առաջին էր, որի ընթացքում քաղաքացիական նախաձեռնության եւ խորհրդարանական խմբակցությունների մեծամասնության միջեւ համագործակցությունը որոշակի արդյունքներ տվեց: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ-ի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա հստակեցրեց, որ խոսքը պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին հակասահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանում բողոքարկման եւ ձեռքբերված արդյունքների մասին է: «Սա խորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական հատվածի, տվյալ դեպքում՝ «Դեմ եմ» նախաձեռնության միջեւ ակտիվ համագործակցության արդյունք է», - նշեց Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ համագործակցությունն անհրաժեշտ է զարգացնել: