NEWS.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Մարալիկ քաղաքում, որտեղ մի ընտանիքում վիճաբանությունը ավարտվել է սպանությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հայրն ու որդին են վիճել, որի ժամանակ որդին դանակահարել է հորը, ում կյանքը փրկել չի հաջողվել:

Ըստ քաղաքում տարածված լուրերի, որդին ու հայրը հոգեկան խնդիրներ են ունեցել: Դեպքի վեարաբերյալ մանրամասները ճշտվում են, որոնք կհայտնենք ավելի ուշ: