Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասներ կամրջին հսկայական խցանում է գոյացել 2 եղջերուների զբոսանքի պատճառով, հայտում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով NBC News-ը:

Մի քանի հարյուր մեքենա խցանման մեջ են հայտնվել կամրջին եղջերուների հայտնվելուց հետո:

Երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները դեպքի վայր են ժամանել, եղջերուներն արդեն հեռացել էին:

Իրավապահները հայտնել են, որ սա երկու տարվա մեջ առաջին դեպքն է, որ վայրի կենդանիները հայտնվում են Ոսկե դարպասներ կամրջին: