Բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի նախկին ընկերուհին՝ Շանթել Ջեքսոնը, դատի է տվել հայտնի մարզիկին: Հայցը ներկայացվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես շրջանի Գերագույն դատարան:

Մեյվեզերին փորձում են մեղադրել 11 կետով՝ հարձակում, ուժի կիրառում, ներխուժում անձնական կյանք, զրպարտություն, հետապնդում, էմոցիոնալ սթրեսի պատճառում եւ այլն, հայտնում է  Newsru.com-ը:

«Ես սաստիկ սիրում էի Ֆլոյդին, բայց նա շարունակում էր հիասթափեցնել ինձ եւ դիտավորյալ ցավ պատճառել: Ես վիրավորված էի Ֆլոյդից, որին համարում էի իմ լավագույն ընկերն ու փեսացուն, ավելին, քան կարող էի պատկերացնել: Ծանրացած սրտով ես վերջապես հասկացա, որ հստակություն մտցնելու եւ իմ հանդեպ նրա արարքների դիմաց արդարության հասնելու համար ես պետք է գրանցեմ սույն հայցը», – ասված է  Ջեքսոնի հաղորդագրությունում:

Այս պահին Ֆլոյդ Մեյվեզերը աշխարհի լավագույն բռնցքամարտիկն է համարվում՝ անկախ քաշային կարգից: 2012թ. հունիսի 1-ից մարզիկը 90-օրյա բանտային կալանք էր կրում, օգոստոսի 3 –ին, սակայն, վաղաժամկետ ազատվել էր: