Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 6-ին, ժամը 12.11-ին տեղեկատվություն է ստացել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում վթար է եղել:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 31ԼՕ035 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ. ծնվ. 1993 թ.) եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 63SS454 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Ա. ծնվ. 1956 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասելը Ն.Ա.-ն եւ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ս. Հ. (ծնվ. 1956 թ.) տեղափոխվել են Սպիտակի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս են գրվել, իսկ ուղեւոր Մ. Ա.-ն (ծնվ. 1952 թ.) տեղափոխվել է Ծաղկահովիտի ԲԿ, այնուհեեւ՝ Ապարանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























