Դատարանը Մասաչուսեթսի 23-ամյա բնակիչ Չժան Չժիցզյունին թույլատրել է վարել Maserati, ավտոմեքենան, որը նմանեցված է Մայքլ Բեյի «Տրանսֆորմերներ» ֆիլմի միջի ոստիկանական մեքենա-տրանսֆորմերին, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով New York Post-ը:
Իրավապահները օգոստոսի 9-իին երիտասարդին մեղադրանք էին ներկայացրել առ այն, որ նա անօրինական կերպով օգտագործել է ոստիկանական սիմվոլիկան իր մեքենան զարդարելու համար:
Չժիցզյունն իր հերթին առարկել էր, որ իր Maserati-ն նմանեցրել է «Բարիկադա» կոչվող տրանսֆորմեր-մեքենային:
Երիտասարդի Maserati-ն չուներ ոստիկանական լուսային ազդանշաններ, սակայն սեւ-սպիտակ գույները եւ ոստիկանական մեքենաների այլ խորհրդանիշներ հարցեր էին առաջացրել իրավապահների մոտ:
Անցած հինգշաբթի Քուինսիի շրջանային դատարանը որոշել է, որ երիտասարդը կարող է անխոչընդոտ վարել մեքենան, քանի որ չի ներկայացել որպես ոստիկանության սպա եւ երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ որեւէ գործողություն չի ձեռնարկել:





























