Պակիստանում եւ Հյուսիսային Հնդկաստանում հորդառատ մուսոնային անձրեւների հետեւանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, հաղորդում է «Agence France-Presse»-ը:
Անձրեւների հանգեցրել են ջրհեղեների, սողանքների ու տների փլուզման:
Պակիստանում վերջին երեք օրվա ընթացքում մոտ 100 մարդ է զոհվել, Հնդկաստանում տարերային աղետը 106 հոգու կյանք է խլել:
Ջրհեղեղների հասցրած վնասը դեռ չի հաստատվել: Տուժողների եւ անհետ կորածների թիվը չի հստակեցվում:





























