Բելգիայում սեպտեմբերի 5-ի երեկոյան ուղղաթիռը վթարի է ենթարկվել Ռուլերսի կենտրոնում գտնվող ավտոկայանատեղիում, օդաչուն եւ ուղեւորը զոհվել են, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով բելգիական լրատվամիջոցներին:
Ուղղաթիռը մասնավոր կերպով վերահսկում էր ավտոմրցարշավը, լրագրողներին պարզաբանել են տեղի ոստիկանությունում: Այն ղեկավարում էր ձեռներեցը, ում որդին մասնակցում էր մրցարշավին: Վթարի պատճառներն անհայտ են:
Ուղղաթիռն ընկել է կայանված մի քանի մեքենայի վրա, պայթել ու այրվել է: Վթարի վայրում աշխատում են ոստիկանական փորձագետներ:





























