France-Presse գործակալությանն ուղղած 34 էջանոց նամակում Բրեյվիկը հաղորդել է Նորվեգական ֆաշիստական կուսակցություն եւ «Նորվեգական լիգա» ստեղծելու մտադրության մասին: Ընդ որում նա «վերջնագրի» տեսքով պահանջել է նորվեգական իշխանությունների չխոչընդոտել իրեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բրեյվիկը հայտարարել է, որ բանտում դարձել է դեմոկրատ, իսկ քաղաքական կուսակցությունը կօգնի վերջինիս տարածել իր գաղափարախոսությունը ոչ բռնի մեթոդներով:
«Իմ սիրտը ցավում է այդ բարբարոսության համար, որը ես իրագործեցի հուլիսի 22-ին, - գրում է Բրեյվիկը: - Իմ կյանքի կարեւորագույն նպատակը դարձել է նմանատիպ դեպքերի կանխումը»:
Բրեյվիկը նաեւ հաղորդել է, որ ներողություն կխնդրի իր կողմից կատարած ահաբեկչությունների համար, եթե երկրի իշխանությունները «դեմոկրատական ֆաշիստների» համար արգելքներ չստեղծեն:
«Ես պատրաստ եմ ներողություն խնդրել այս օրվա համար, եթե չեղարվի քաղաքական կյանքից դեմորատ ֆաշիստներին մշտապես բացառելու «Գերհարդսեն-Հուգեի դոկտրինան», - հայտարարել է Բրեյվիկը՝ հիշեցնելով Նորվեգական աշխատավորական կուսակցության ներկայացուցչների հետպատերազմյան քաղաքականության մասին: Իր նամակը կալանավորված ահաբեկիչը ստորագրել է. «Անդրես Բերինգ Բրեյվիկ, կուսակցական քարտուղար և պատգամավորի թեկնածու` ՆՖԿ-ից և ՆԼ-ից»:





























