Ուզբեկստանի Հորեզմի մարզի բուժհիմնարկների բժիշկներին եւ բուժքույրերին աշխատավայրից հավաքել տարել են բամբակ հավաքելու, հայտնում է «Ազատություն» ռադիոյի տեղական ծառայությունը:
Խազարասպի շրջանի բուժհիմնարկներից մեկում աշխատող բուժքույրը թերթի թղթակցին հայտնել է, որ բամբակի դաշտ է ուղարկվել մյուս բժիշկների եւ քույրերի հետ: Ըստ նրա` բուժանձնակազմը բերքահավաքին կանչվել է հանգստյան օրերին, իսկ մեկ օրում պետք է հավաքել առնվազն 50 կգ բամբակ: Կինը նշել է, որ հիվանդանոցում մնացել են միայն մեկ բժիշկ եւ մեկ բուժքույր, մնացած 13 աշխատողներին տարել են դաշտ` աշխատավարձը կրճատելու սպառնալիքով:
Անցյալ տարի բամբակի բերքահավաքին բժիշկներին ներգրավելու մասին հայտնել էր BBC-ի ռուսական ծառայությունը: Տաշքենդի հիվանդանոցներից մեկի բժիշկը հայտնել էր, որ շուրջ 300 դոլար փոխանցել է «բամբակի ֆոնդին», որպեսզի գյուղաշխատողները իրեն փոխարինող վարձեն:
«Ֆերգանան» հայտնում է, որ բամբակի բերքահավաքին ներգրավվում են «բյուջետային կազմակերպությունների եւ իշխանություններին ենթակա բիզնես կառույցների գրեթե բոլոր աշխատողները»:
Ամեն տարի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր Ուզբեկստանում հավաքում են մինչեւ 3,5 միլիոն տոննա բամբակի հումք:




























