Բրիտանական Փրեսթոնից Ջոն եւ Քորին Քլարքսոն ամուսնական զույգը ալկոհոլ օգտագործելու նոր միջոց է գտել:

Նրանք այն տապակում են եւ տաք-տաք վայելում: Իրենց բլոգում նրանք պատմում են տապակած խմիչքներ պատրաստելու տեխնոլոգիայի մասին:

Պետք է թաթախել թխվածքի կտորները վիսկիում կամ լիկյորում, արագ տապակել տաք ձեթի մեջ: Ամուսիններն այդպիսի փքաբլիթներ են վաճառում քաղաքի տոների եւ տոնավաճառների ժամանակ` 3 ֆունտով: Ամենաշատը պահանջված են կաթնային եւ մրգային լիկյորներով փքաբլիթները, հայտնում է Kedem-ը:

Հավելենք, որ «Mister Eater's Eating Emporium» խորտկարանում աշխատող այս նույն զույգն ավելի վաղ  ստեղծել էր աշխարհի ամենաբարձր համբուրգերը: Այն 160  սմ էր, կշռում էր 8,5 կգ եւ 30000 կալորիա ուներ:

Համբուրգերը պատրաստելու համար պահանջվել էր կես ժամ: Այն բաղկացած էր 330 գրամանոց 10 չիզբուրգերներից եւ 5 կգ տավարի մսով կոտլետներից, որոնց ներսում տեղադրվել էր Պեպերոնի պիցցա, խոզի մսով  բլիթ եւ նույնիսկ սպագետի Բոլոնիեզե: Համբուրգերի  հացը պատվերով թխվել էր տեղի փռում: