Իտալիայի ռամածովային ուժերին անցած շաբաթ հաջողվել է փրկել 1656 ապօրինի գաղթական:
Հյուսիսային Աֆրիկայից Սիցիլական նեղուցով անցած ներգաղթյալների մի մասը մոտեցել է Իտալիայի հարավային Ռեջո-Կալաբրիա նահանգին, իսկ մյուս մասը՝ Սիցիլիային, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով EFE գործակալությանը:
Նշվում է, որ իտալացի նավաստիները «Մարե Նոստրում» գործողության շրջանակներում պարբերաբար փրկում են ապօրինի ներգաղթյալներին: Իտալիայի ռազմածովային ուժերը այս գործողությունը սկսել են իրականացնել այն բանից հետո, երբ 2013թ իտալական Լամպեդուզա կղզու մոտակայքում երկու նավերի կործանման հետեւանքով Աֆրիկայից եկած 400 գաղթականներ խեղդվեցին: Գործողության սկզբից մոտ 120 հազար գաղթականներ են փրկվել:




























