Իտալիայի բանակը բժշկական պատրաստուկների համար կզբաղվի կանեփի աճեցմամբ, հաղորդում է Gazeta.ruն՝ վկայակոչելով The Local-ին:

Պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին եւ առողջապահության նախարար Բեատրիս Լորենզին սատարել են բժշկական պատրաստուկներում որպես բաղադիչ՝ կանեփի կիրառությունը:

«Բժշկական տեսանկյունից կանեփի օգտագործման հետ կապված ոչ մի խնդիր չկա: Ոչ ոք վերջինիս բարերար ազդեցությունը կասկածի տակ չի դնում, միայն եթե այն դիտարկենք որպես դեղամիջոց», - նշել է Լորենզին:

Ինչպես ընդգծում է պարբերականը, կանեփ պարունակող պատրաստուկները դեղատներում կհայտնվեն արդեն հաջորդ տարի: