Բուրունդիի մենաստանում բռնաբարել եւ սպանել են իտալական ծագմամբ երեք տարեց միանձնուհիների: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երկու միանձնուհիների մարմինները հայտնաբերել են նախօրեին, իսկ գլխատված երրորդ միանձնուհուն գտել են սեպտեմբերի 8-ին: Ականատեսների փոխանցմամբ՝ մենաստանից մի տղամարդ է դուրս եկել, որի ձեռքին դանակ է եղել:
Պարմայի իտալական եպիսկոպոսությունը ենթադրում է, որ սպանության շարժառիթը կարող էր գողությունը լինել, չնայած գումար չի կորել:





























