Ամերիկյան ոստիկանությունը կալանավորել է 15-ամյա դպրոցականին՝ դպրոց հաճախելուց հրաժարվելու համար: Իրավապահներին դպրոցականի մայրն է կանչել: Կնոջ խոսքով՝ նա արդեն որդուն զրկել է համացանցից, բջջային հեռախոսից եւ համակարգչից, սակայն տղան, այնուամենայնիվ, հրաժարվում է հաճախել ուսումնական հաստատություն:

Ոստիկանները անչափահասին սպառնացել են կալանքով, եթե նա չհաճախի դպրոց: Ի պատասխան՝ դպրոցական ասել է, որ միեւնույն է, չի պատրաստվում այցելել ուսումնական հաստատություն: Այդ ժամանակ իրավապաները տղային ձեռնաշղթա են հագցրել եւ բանտ ուղարկել:

Ավելի ուշ տղային տեղափոխել են նահանգի անչափահասների արդարադատության բաժին, իսկհետո վերադարձրել մորը, հաղորդում է Lenta.ru-ն:

Իսկ թե պատիժը ազդե՞լ է, արդյոք, տղայի՝ դպրոց չհաճախելու մտարդրության վրա, հայտնի չէ: