Անվտանգության հարցերով նիդերլանդական խոհուրդը հրապարակել է Ուկրաինայում Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառների մասին նախնական զեկույցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փորձագետները եզրահանգել են, որ ինքնաթիռը մասնատվել է թռիչքի ժամանակ: Աղետի պատճառը «արտաքին ազդեցությամբ առաջացած կառուցվածքային ոչնչացումն է»:

Մասնագետները հայտարարել են աղետի լրացուցիչ հետաքննության անհրաժեշտության մասին: «Boeing 777-ի կործանման գործում լրացուցիչ ապացույցներ կհայտնվեն», - ասվում է փաստաթղթում:

Նաեւ նշվում է, որ զեկույցը նախնական է, իսկ հետաքննության վերջնական արդյունքները կհրապարակվեն ինքնաթիռի կործանումից հետո մեկ տարվա ընթացքում:

Անվտանգության հարցերով նիդերլանդական խորհուրդը նշել է, որ զեկույցն ուղարկվել է հետաքննությանը մասնակցող երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին եւ Ուկրաինաին, եւ նրանցից արդեն «ստավել են արձագանքներ»:

Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777-ը հուլիսի 17-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ (մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ են), զոհվել էին: