Բնիկների իրավունքների պաշտպանության բրազիլական գերատեսչությունը պարզում է հնդկացիների ցեղի 4 առաջնորդների սպանության հանգամանքները, որոնք Պերուից Բրազիլիա էին մեկնում:
Խոսքն աշանինկերի ցեղի հնդկացիների մասին է, որոնք կենսակերպը վտանգված է նրանց բնակության շրջանում թմրավաճառների ակտիվացման պատճառով, ինչպես նաեւ անօրինական անտառահատումների հետեւանքով:
Առաջնորդներն անհետացել են այդ խնդիրներին նվիրված հանդիպման ճանապարհին, մի քանի օր անց հայտնաբերել են նրանց մարմինները:
Հանդիպումը կազմակերպել էր Բնիկների իրավունքների պաշտպանության միջազգային «Survival International» շարժումը. Հաղորդել են, որ նախկինում անտառահատումները վերահսկող մաֆիան առաջնորդներին հաշվեհարդարով է սպառնացել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ նվազագույնը 560 բնիկ սպանվել է Բրազիլիայում վերջին տասնամյակի ընթացքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























