Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգի ոստիկանությունը ազատել է երիտասարդ կնոջը, որին ամուսինը 3 տարի փակի տակ է պահել:

Ենթադրաբար, ամուսինը եւ նրա ծնողները այսպիսով «պատժել են» երիտասարդ կնոջը՝ որդու փոխարեն դուստր ունենալու, ինչպես նաեւ խոստացված օժիտը չվճարելու համար:

Երիտասարդ մորը արգելել են տեսնել դստերը, որն արդեն 3 տարեկան է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հնդկաստանում օժիտ վճարելու պահանջն անօրինական է ճանաչվել դեռեւս 50 տարի առաջ, սակայն այդ պրակտիկան երկրում դեռեւս լայն տարածում ունի: Ամեն տարի Հնդկաստանում օժիտի հետ կապված վեճերի զոհ են դառնում հազարավոր կանայք: