Քիշնեւի բնակիչը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձում էին ապամոնտաժել ճանապարհին նրանց տեղադրած բետոնե պատնեշը: Յոթ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լրագրողներին Պարեկային ազգային տեսչության պետի տեղակալ Գրիգորի Գուզունը հայտնել է, որ տուժածների շարքում կան քաղաքապետարանի աշխատակիցներ եւ ՃՈ չորս ներկայացուցիչ:
Հաղորդվում է, որ 64-ամյա տղամարդն ինքնակամ կառուցել էր պատնեշը՝ իր տան մոտով ավտոմեքենաների երթեւեկությունը սահմանափակելու համար: Երբ քաղաքապետարանի եւ ՃՈ աշխատակիցները փորձել էինն քանդել այն, նա կրակ էր բացել, ենթադրվում է՝ որսորդական զենքից:
Հանցագործին հաջողվել է փախչել: Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից մեկի վիճակը ծանր է:





























