Սեպտեմբերի 16-ին «Ժառանգությունը» կոնֆերանս կանցկացնի սահմանադրական բարեփոխումների թերությունների վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Իշխանությունները բավարար չափով անկեղծ չեն մեզ հետ, երբ հետեւողականորեն խոսում են սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Միանգամից երեւում է, որ նրանք լրիվ այլ նպատակներ են հետապնդում»,-հայտարարել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ կայանալիք կոնֆերանսի ժամանակ կքննարկվեն սահմանադրական բարեփոխումների բոլոր թերությունները:
«Մեզ ասում են, որ փաստարկներ չկան: Հակառակը, դրանք շատ-շատ են, որոնք մենք կներկայացնենք կոնֆերանսի ժամանակ, իսկ մինչ այդ կարող եմ ասել, որ այդ փաստաթուղթը կործանարար կլինի երկրի համար»,-հայտարարել է Ռուբեն Հակոբյանը:





























