Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հովք գյուղի լճերից մեկում քաղաքացի է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ժամը 19.20-ին ջրափրկարարները լճից դուրս են բերել Հովք գյուղի բնակիչ 52-ամյա Ի. Ա.-ի դին:





























